Բարի գալուստ "Գլենդել Հիլզ"
“Գլենդել Հիլզ” ՓԲԸ-ն բազմապրոֆիլ շինարա- րական կազմակերպություն է և վայելում է վս- տահելի գործընկերոջ համբավ, որը երաշխիք է երկարաժամկետ համագործակցության: Հանդիսանալով ՀՀ խոշորագույն շինարարա- կան կազմակերպությունն րից մեկը մեր գլխավոր նպատակն է ապահովել մեր հա- ճախորդների գումարների անվտանգությունը, որպես անշարժ գույքի կապիտալի ներդրում:

Ընկերության Մասին

“Գլենդել Հիլզ” ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004 թվակա- նին: Մեր ընկերության հիմնական գործունեության ոլորտը հանդիսանում է կառուցապատումն ու բարեկարգումը: Նպատակ հետապնդելով զբաղվել կառուցապատմամբ` մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մեր կողմից կառուցած շենքերի որակին և շրջակա միջավայրի բարեկարգմանը:... ավելին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Աջակցություն երիտասարդ համալսարանականներին
2008թ-ի փետրվարի 1-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի շնորհանդեսը: Ծրագիրն իրականացնում են “ԵՊՀ շրջանավարտների միավորում” ՀԿ-ն և ՀԿ-ի հոգաբարձուների խորհուրդը` ի դեմս ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի: Ծրագրի նպատակն է համալսարանի երիտասարդ դասախոսներին և գիտնականներին ապահովել բնակարանով: “Գլենդել Հիլզ” ՓԲԸ-ն ծրագրին մասնակցում է որպես կառուցապատման աշխատանքներն իրականացնող ընկերություն: Միջոցառման ժամանակ մեր ընկերության տնօրենի կողմից ներկայացվեց շինարարական աշխատանքների ծրագիրը և փուլերը: Բնակելի այս համալիրը կկառուցվի Ավան համայնքում` Բուսաբանական այգու հարևանությամբ: Այն բաղկացած բաղկացած է 10 հարկանի միմյանցից չառանձնացված 7 մասնաշենքերից և 15 հարկանի առանձին շենքից: Ստորգետնյա մասում նախատեսված են ավտոկայանատեղեր, առաջին հարկերում կտեղակայվեն հասարակական նշանակության օբյեկտները: Համալիրը շրջապատված կլինի կանաչ զբոսայգիներով և երեխաների համար նախատեսված խաղահրապարակով: Շինարարությունը կավարտվի 2012 թվականի հոկտեմբերին: