Բարի գալուստ "Գլենդել Հիլզ"
“Գլենդել Հիլզ” ՓԲԸ-ն բազմապրոֆիլ շինարա- րական կազմակերպություն է և վայելում է վս- տահելի գործընկերոջ համբավ, որը երաշխիք է երկարաժամկետ համագործակցության: Հանդիսանալով ՀՀ խոշորագույն շինարարա- կան կազմակերպությունն րից մեկը մեր գլխավոր նպատակն է ապահովել մեր հա- ճախորդների գումարների անվտանգությունը, որպես անշարժ գույքի կապիտալի ներդրում:

Ընկերության Մասին

“Գլենդել Հիլզ” ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004 թվակա- նին: Մեր ընկերության հիմնական գործունեության ոլորտը հանդիսանում է կառուցապատումն ու բարեկարգումը: Նպատակ հետապնդելով զբաղվել կառուցապատմամբ` մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մեր կողմից կառուցած շենքերի որակին և շրջակա միջավայրի բարեկարգմանը:... ավելին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Այցելություն Ավանի շին.հրապարակ
Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց «Գլենդել Հիլզ» ընկերության կողմից Երևան քաղաքի Ավան թաղամասում «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» սոցիալական ծրագրի շրջանակներում կառուցվող բազմաբնակարան համալիրի շինհրապարակ: Համալիրը կառուցվում է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի հետ համագործակցությամբ և գտնվում է հոգաբարձուների խորհրդի նախագահ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական վերահսկողության ներքո: Այցը համալսարանականների նախաձեռնությամբ էր, որոնք նույն օրը նաև «Ինքներս կառուցենք մեր բնակարանները» խորագրով ակցիա էին անցկացնում` հագնելով բանվորական համազգեստ և մասնակցելով շինարարական աշխատանքներին: