Կառույց Գլխավոր Պողոտայի վրա (Բուզանդի 7)
«Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն 2007 թվականի հունիսին շահագործման հանձնեց 9 հարկանի շենք, որը կառուցվել է Գլխավոր պողոտայի վրա և համարվում է Երևանի ամենակենտրոնական բնակելի շենքը: Շինարարության մեջ օգտագործվել են բարձրորակ շինանյութեր և ժամանակակից ինժեներական ու տեխնիկական ձեռքբերումներ: Հարկ է նշել, որ շենքն առանձնանում է իր յուրօրինակ ճարտարապետական տեսքով և ապահովված է բոլոր անհրաժեշտ կոմունալ հարմարություններով: Այն գտնվում է ամենակենտրոնական դիրքում` Հանրապետության Հրապարակից 70 մետր հեռավորության վրա, օժտված է բարձր սեյսմակայունությամբ ու հարմարավետությամբ: Շենքի առաջին և երկրորդ հարկերը նախատեսված են առևտրային և սպասարկման տարածքների համար: Բնակելի հարկերը երրորդից իներորդն են: Շենքն ունի մեկ գլխավոր մուտք ու չորս ենթամուտքեր: Շենքը, ներառյալ պարտեզը, ամբողջությամբ զբաղեցնում է 3078 քմ տարածք, որից միայն շենքը զբաղեցնում է 2400 քմ հողատարածք: Վաճառքն ավարտված է:
Կառույցի տեղադիրքը: Շենքը տեղակայված է Գլխավոր Պողոտայի վրա` Բուզանդի 7 հասցեում: Արևելքից այն հարում է Բուզանդ փողոցին, արևմուտքից տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը: Շենքն ունի մեկ ընդհանուր գիծ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության շենքի հետ: Շենքի կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ այն հանդիսանում է ամենակենտրոնական դիրք ունեցող բնակելի կառույցը Երևանում: Շենքի հեռավորությունը Հանրապետության Հրապարակից 70 մետր է:
Տեխնիկական նկարագիր: Շենքը մոնոլիտ կառույց է: Շենքի կոնստրուկտիվ համակարգը կարկասային է: Շենքի եզրագծով տեղադրվող հիմքերը միմյանց հետ կապվում են միաձույլ երկաթբետոնե ժապավենով: Հարկերի միջնածածկերը մոնոլիտ են և բազմաշերտ տարանջատմամբ: Շենքի արտաքին երեսպատումը կատարված է երևանյան ֆելզիտ քարով: Շենքի արտաքին պատերի հաստությունը 500 մմ է, իսկ միջնապատերինը` 200 մմ: Շենքը գազիֆիկացված է, ջեռուցման համակարգը ոչ կենտրոնացված է: Շենքը զինված է հակահրդեհային բարձրորակ համակարգով: Էվակուացիոն ելքերը պատված են հրակայուն նյութերով: Գործող շինարարական նորմերի և կանոնների պահանջներից ելնելով` ընդհանուր օգտագործման միջանցքներում տեղադրել ենք ջրային հրդեհամարման վահանակներ, իսկ բնակարանների նախամուտքերում տեղադրված են հակահրդեհային ազդարար սարքավորումներ: