Շենք 1 «Երևանյան Բերդ I» (Արգիշտի 11/3)
Հաշվի առնելով ժամանակակից միտումները շինարարության մեջ` մենք մշակել և իրականացնում ենք մի նախագիծ, որը կոչվում է «Երևանյան Բերդ»: Ներշնչվելով տեղանքի յուրահատկությամբ ու դեպի կիրճը տեսարանով` մեր ճարտարապետ-դիզայներներն առաջարկեցին մի հետաքրքիր լուծում ու շենքերը նախագծեցին բերդանման տեսքով: Թաղամասը գտնվում է մայրաքաղաքի հարավ-առևմտյան հատվածում` Հրազդանի կիրճի հարևանությամբ: «Երևանյան Բերդ» թաղամասը բաժանվում է 2 թաղամասերի «Երևանյան Բերդ I» և «Երևանյան Բերդ II»: Երկու թաղամասերում 22 մասնաշենք կա, որոնցից 10-ը գտնվում են առաջին, իսկ 12-ը` երկրորդ թաղամասում: «Երևանյան Բերդ I» թաղամասում կառուցվող առաջին շենքը շահագործման հանձնվեց 2008 թ. մարտին: Շենքն ունի երկու մուտք, 14 հարկ, յուրաքանչյուր հարկում կա մինչև 16 բնակարան: Շենքի առաջին հարկը նախատեսված է առևտրի ու հասարակական սպասարկման 9 կենտրոնների համար: Բնակելի հարկերը ներառում են 203 բնակարան: Վաճառքն ավարտված է:
Կառույցի տեղադիրքը: Շենքը գտնվում է «Արարատ» գինու-օղու-կոնյակի գործարանին հարող տարածքում` Հանրապետության Հրապարակից մոտ 1.5 կմ հեռավորության վրա: «Երևանյան Բերդ» թաղամասը գտնվելով մայրաքաղաքի կենտրոնում` հեռու է քաղաքային աղմուկից և երթևեկությունից, իսկ Հրազդանի կիրճից ներթափանցող քամու հոսանքները ապահովում են թարմ օդի հոսք ողջ թաղամասում:
Տեխնիկական նկարագիր: Շենքը մոնոլիտ կառույց է: Շենքի կոնստրուկտիվ համակարգը կարկասային է: Շենքի եզրագծով տեղադրվող հիմքերը միմյանց հետ կապվում են միաձույլ երկաթբետոնե ժապավենով: Հարկերի միջնածածկերը մոնոլիտ են և բազմաշերտ տարանջատմամբ: Շենքի արտաքին երեսպատումը կատարված է երևանյան ֆելզիտ քարով: Շենքի արտաքին պատերի հաստությունը 500 մմ է, իսկ միջնապատերինը` 200 մմ: Շենքը գազիֆիկացված է, ջեռուցման համակարգը ոչ կենտրոնացված է: Շենքը զինված է հակահրդեհային բարձրորակ համակարգով: Էվակուացիոն ելքերը պատված են հրակայուն նյութերով: Գործող շինարարական նորմերի և կանոնների պահանջներից ելնելով` ընդհանուր օգտագործման միջանցքներում տեղադրել ենք ջրային հրդեհամարման վահանակներ: Երկրորդ հարկից սկսած` բոլոր բնակարաններն ունեն բաց պատշգամբներ: