Շենք 2 «Երևանյան Բերդ I»
«Երևանյան Բերդ I» թաղամասում կառուցվող երկրորդ շենքը շահագործման կհանձնվի 2009 թ. սեպտեմբերին: Շենքն ունի 1086 քմ ընդհանուր մակերես, երկու մուտք, բաղկացած է 14 հարկերից, յուրաքանչյուր հարկում կա մոտ 13 բնակարան: Շենքի բնակարանների ընդհանուր քանակը 168 է: Բնակարանների մակերեսները 35.4 քմ-ից 150.5 քմ են: Բնակարանները շահագործման են հանձնվում ամբողջությամբ վերանորոգված: Ելնելով հաճախորդների ճաշակին նախապատվություն տալու մեր ընկերության սկզբունքից` բնակարանի ներքին հարդարումը կատարվում է հաճախորդի ցանկությամբ և ճաշակով: Առաջարկվում է ներքին հարդարման նյութերի լայն ընտրանի, որոնք եվրոպական արտադրության են և երաշխավորված են արտադրողների կողմից: Բոլոր բնակարաններն ունեն բաց պատշգամբներ: Վաճառքն ավարտված է:
Կառույցի տեղադիրքը: Կառույցը գտնվում է «Երևանյան Բերդ I» թաղամասի հյուսիս-արևմտյան մասում: «Երևանյան Բերդ» թաղամասը գտնվելով մայրաքաղաքի կենտրոնում` հեռու է քաղաքային աղմուկից և երթևեկությունից, իսկ Հրազդանի կիրճից ներթափանցող քամու հոսանքները ապահովում են թարմ օդի հոսք ողջ թաղամասում:
Տեխնիկական նկարագիր: Շենքը մոնոլիտ կառույց է: Շենքի կոնստրուկտիվ համակարգը կարկասային է: Շենքի եզրագծով տեղադրվող հիմքերը միմյանց հետ կապվում են միաձույլ երկաթբետոնե ժապավենով: Հարկերի միջնածածկերը մոնոլիտ են և բազմաշերտ տարանջատմամբ: Շենքի արտաքին երեսպատումը կատարված է երևանյան ֆելզիտ քարով: Շենքի արտաքին պատերի հաստությունը 500 մմ է, իսկ միջնապատերինը` 200 մմ: Շենքը գազիֆիկացված է, ջեռուցման համակարգը ոչ կենտրոնացված է: Շենքը զինված է հակահրդեհային բարձրորակ համակարգով: Էվակուացիոն ելքերը պատված են հրակայուն նյութերով: Գործող շինարարական նորմերի և կանոնների պահանջներից ելնելով` ընդհանուր օգտագործման միջանցքներում տեղադրել ենք ջրային հրդեհամարման վահանակներ: Երկրորդ հարկից սկսած` բոլոր բնակարաններն ունեն բաց պատշգամբներ: