Մասնաշենք 3 «Երևանյան Բերդ I»
«Երևանյան Բերդ I» թաղամասում կառուցվող երրորդ մասնաշենքը շահագործման կհանձնվի 2009 թ. նոյեմբերին: Այն բաղկացած է տասնչորս հարկերից, յուրաքանչյուր հարկում տեղակայված է յոթ բնակարան: Բնակարանների մակերեսները 39.7 քմ-ից մինչև 108.9 քմ են (երկուսից չորս սենյականոց բնակարաններ): Բոլոր բնակարաններն ունեն բաց շքապատշգամբներ: Երրորդ մասնաշենքն ունի մեկ երկկողմանի մուտք: Շենքում նախատեսված է երկու վերելակներ` մարդատար և բեռնատար: Շենքի ստորգետնյա մասում երկհարկանի ավտոկայանատեղեր են, իսկ առաջին հարկում տեղակայված են առևտրային և սպասարկման տարածքներ: Բնակարանները շահագործման են հանձնվում ներքին հարդարմամբ: «Գլենդել Հիլզ» ընկերության որդեգրած սկզբունքի համաձայն` հաճախորդին տրվում է ընտրության լայն հնարավորություն ներքին հարդարման նյութերն ընտրելու հարցում: Հարկ է նշել, որ երրորդ և չորրորդ մասնաշենքերը միասին կազմում են մեկ ամբողջական շենք: Ճարտարապետական հետաքրքիր լուծումներով իրար հաջորդող երեքից տասներորդ մասնաշենքերը առանձնացած չեն միմյանցից, ինչը իր հերթին թաղամասին հաղորդում է բերդանման տեսք: Վաճառքն ավարտված է:
Կառույցի տեղադիրքը: Երրորդ մասնաշենքը գտնվում է թաղամասի հարավ-արևելքում: Այն առաջին շենքից գտնվում է 40 մ հեռավորության վրա: «Երևանյան Բերդ I» թաղամասի ընդհանուր տարածքը կազմում է 24228քմ, որից 532 քմ-ը զբաղեցնում է երրորդ մասնաշենքը: Կարևոր նշանակություն տալով կանաչ գոտու առկայությանը` ողջ թաղամասի կանաչապատման տարածքը նախատեսել ենք 15434 քմ, իսկ կառուցապատման տարածքը` 9064 քմ է: Երրորդ մասնաշենքի արևմտյան և արևելյան կողմերում գտնվում են խաղահրապարակներ:
Տեխնիկական նկարագիր: Շենքը մոնոլիտ կառույց է: Շենքի կոնստրուկտիվ համակարգը կարկասային է: Շենքի եզրագծով տեղադրվող հիմքերը միմյանց հետ կապվում են միաձույլ երկաթբետոնե ժապավենով: Հարկերի միջնածածկերը մոնոլիտ են և բազմաշերտ տարանջատմամբ: Շենքի արտաքին երեսպատումը կատարվում է երևանյան ֆելզիտ քարով, պատշգամբների ցեմենտային ծածկույթը համահունչ է շենքի արտաքին գույնին: Շենքի արտաքին պատերի հաստությունը 500 մմ է, իսկ միջնապատերինը` 200 մմ: Շենքը գազիֆիկացված է, ջեռուցման համակարգը անհատական է (ոչ կենտրոնացված է): Շենքը զինված է հակահրդեհային բարձրորակ համակարգով: Էվակուացիոն ելքերը պատված են հրակայուն նյութերով: Գործող շինարարական նորմերի և կանոնների պահանջներից ելնելով` ընդհանուր օգտագործման միջանցքներում տեղադրել ենք ջրային հրդեհամարման վահանակներ: Երկրորդ հարկից սկսած` բոլոր բնակարաններն ունեն բաց պատշգամբներ: