Մասնաշենք 4 «Երևանյան Բերդ I»
«Երևանյան Բերդ I» թաղամասում կառուցվող չորրորդ մասնաշենքը շահագործման կհանձնվի 2009 թ. նոյեմբերին: Մասնաշենքի ընդհանուր մակերեսը կազմում է 520 քմ: Մասնաշենքի արևմտյան և արևելյան կողմերում գտնվում են խաղահրապարակներ: Չորրորդ մասնաշենքը նույնպես բաղկացած է տասնչորս հարկերից, յուրաքանչյուր հարկում տեղակայված է յոթ բնակարան: Բնակարանների մակերեսները 36.3 քմ-ից 117.5 քմ են (մեկից չորս սենյականոց բնակարաններ): Բոլոր բնակարաններն ունեն բաց շքապատշգամբներ: Չորրորդ մասնաշենքն ունի մեկ երկկողմանի մուտք: Շենքում նախատեսված են երկու վերելակներ` մարդատար և բեռնատար: Շենքի ստորգետնյա մասում երկհարկանի ավտոկայանատեղեր են, իսկ առաջին հարկում տեղակայված են առևտրային և սպասարկման տարածքներ: Բնակարանները շահագործման են հանձնվում ներքին հարդարմամբ: Մեր կողմից առաջարկվող հարդարման նյութերի լայն ընտրանուց յուրաքանչյուր հաճախորդ ընտրում է իր ճաշակին համապատասխան տարբերակը: Հարկ է նշել, որ երրորդ և չորրորդ մասնաշենքերը միասին կազմում են մեկ ամբողջական շենք: Ճարտարապետական հետաքրքիր լուծումներով իրար հաջորդող երեքից տասներորդ մասնաշենքերը առանձնացած չեն միմյանցից, ինչն իր հերթին թաղամասին հաղորդում է բերդանման տեսք: Վաճառքն ավարտված է:
Կառույցի տեղադիրքը: Չորրորդ մասնաշենքը գտնվում է թաղամասի արևելյան հատվածում: «Երևանյան Բերդ I» թաղամասի ընդհանուր տարածքը կազմում է 24228 քմ, որից 520 քմ-ը զբաղեցնում է չորրորդ մասնաշենքը: Չորրորդ մասնաշենքի արևմտյան և արևելյան կողմերում գտնվում են խաղահրապարակներ:
Տեխնիկական նկարագիր: Շենքը մոնոլիտ կառույց է: Շենքի կոնստրուկտիվ համակարգը կարկասային է: Շենքի եզրագծով տեղադրվող հիմքերը միմյանց հետ կապվում են միաձույլ երկաթբետոնե ժապավենով: Հարկերի միջնածածկերը մոնոլիտ են և բազմաշերտ իզալացված: Շենքի արտաքին երեսպատումը կատարվում է երևանյան ֆելզիտ քարով, պատշգամբների ցեմենտային ծածկույթը համահունչ է շենքի արտաքին գույնին: Շենքի արտաքին պատերի հաստությունը 500 մմ է, իսկ միջնապատերինը` 200 մմ: Շենքը գազիֆիկացված է, ջեռուցման համակարգը անհատական է (ոչ կենտրոնացված է ): Ելնելով շենքի հարկայնությունից, աստիճանավանդակները չծխացող տիպի են և դեպի դուրս անմիջական կապ ունեն: Շենքը զինված է հակահրդեհային բարձրորակ համակարգով: Էվակուացիայի ելքերը պատված են հրակայուն նյութերով: Գործող շինարարական նորմերի և կանոնների պահանջներից ելնելով, ընդհանուր օգտագործման միջանցքներում տեղադրված են ջրային հրդեհամարման վահանակներ: Երկրորդ հարկից սկսած բոլոր բնակարաններն ունեն բաց պատշգամբներ: