Մասնաշենք 5 «Երևանյան Բերդ I»
«Երևանյան Բերդ I» թաղամասում կառուցվող հինգերորդ մասնաշենքը շահագործման կհանձնվի 2010 թ. մարտին: Մասնաշենքի ընդհանուր մակերեսը 550 քմ է: Հինգերորդ մասնաշենքը բաղկացած է տասնչորս հարկերից, յուրաքանչյուր հարկում տեղակայված է յոթ բնակարան: Բնակարանների մակերեսները 35.6 քմ-ից 111.3 քմ են (մեկից- չորս սենյականոց բնակարաններ): Բոլոր բնակարաններն ունեն բաց շքապատշգամբներ: Հինգերորդ մասնաշենքն ունի մեկ երկկողմանի մուտք: Շենքում տեղադրվելու են երկու վերելակներ` մարդատար և բեռնատար: Շենքի ստորգետնյա հատվածում տեղակայված են երկհարկանի ավտոկայանատեղեր, իսկ առաջին հարկում` առևտրային և սպասարկման տարածքներ: Բնակարանները շահագործման են հանձնվում ներքին հարդարմամբ: Մեր կողմից առաջարկվող հարդարման նյութերի լայն ընտրանուց յուրաքանչյուր հաճախորդ ընտրում է իր ճաշակին համապատասխան լավագույն տարբերակը: Հարկ է նշել, որ հինգերորդ և վեցերորդ մասնաշենքերը միասին կազմում են մեկ ամբողջական շենք: Ճարտարապետական հետաքրքիր լուծումներով իրար հաջորդող երեքից տասներորդ մասնաշենքերը առանձնացած չեն միմյանցից, ինչն իր հերթին հաղորդում է թաղամասին բերդանման տեսք: Վաճառքն ավարտված է:
Կառույցի տեղադիրքը: Հինգերորդ մասնաշենքը գտնվում է թաղամասի հարավային հատվածում: «Երևանյան Բերդ I» թաղամասի ընդհանուր տարածքը կազմում է 24228 քմ, որից 550 քմ-ը զբաղեցնում է հինգերորդ մասնաշենքը: Հինգերորդ մասնաշենքի հյուսիս-արևմտյան, արևելյան, հյուսիսային կողմերում գտնվում են խաղահրապարակներ և կանաչ գոտիներ:
Տեխնիկական նկարագիր: Շենքը մոնոլիտ կառույց է: Շենքի կոնստրուկտիվ համակարգը կարկասային է: Շենքի եզրագծով տեղադրվող հիմքերը միմյանց հետ կապվում են միաձույլ երկաթբետոնե ժապավենով: Հարկերի միջնածածկերը մոնոլիտ են և բազմաշերտ իզալացված: Շենքի արտաքին երեսպատումը կատարվում է երևանյան ֆելզիտ քարով, պատշգամբների ցեմենտային ծածկույթը համահունչ է շենքի արտաքին գույնին: Շենքի արտաքին պատերի հաստությունը 500 մմ է, իսկ միջնապատերինը` 200 մմ: Շենքը գազիֆիկացված է, ջեռուցման համակարգը անհատական է (ոչ կենտրոնացված է): Ելնելով շենքի հարկայնությունից, աստիճանավանդակները չծխացող տիպի են և դեպի դուրս անմիջական կապ ունեն: Շենքը զինված է հակահրդեհային բարձրորակ համակարգով: Էվակուացիայի ելքերը պատված են հրակայուն նյութերով: Գործող շինարարական նորմերի և կանոնների պահանջներից ելնելով, ընդհանուր օգտագործման միջանցքները օժտված են ջրային հրդեհամարման վահանակներով: Երկրորդ հարկից սկսած բոլոր բնակարաններն ունեն բաց պատշգամբներ: