Մասնաշենք 6 «Երևանյան Բերդ I»
Վեցերորդ մասնաշենքի ընդհանուր մակերեսը կազմում է 423 քմ: Վեցերորդ մասնաշենքը բաղկացած է տասնչորս հարկերից, յուրաքանչյուր հարկում տեղակայված է հինգ բնակարան: Բնակարանների մակերեսները 36.2 քմ-ից մինչև 117.7 քմ են (մեկից-չորս սենյականոց բնակարաններ): Բոլոր բնակարաններն ունեն բաց շքապատշգամբներ: Շենքում տեղադրվելու են երկու վերելակներ` մարդատար և բեռնատար: Շենքի ստորգետնյա երկու հարկերում տեղակայված են ավտոկայանատեղեր, իսկ առաջին հարկում` առևտրային և սպասարկման տարածքներ: Բնակարանները շահագործման են հանձնվում ներքին հարդարմամբ: Մեր կողմից առաջարկվող հարդարման նյութերի լայն ընտրանուց յուրաքանչյուր հաճախորդ ընտրում է իր ճաշակին համապատասխան տարբերակը: Հարկ է նշել, որ հինգերորդ և վեցերորդ մասնաշենքերը միասին կազմում են մեկ ամբողջական շենք: Ճարտարապետական հետաքրքիր լուծումներով իրար հաջորդող երեքից տասներորդ մասնաշենքերը առանձնացած չեն միմյանցից, ինչն իր հերթին թաղամասին հաղորդում է բերդանման տեսք: Վաճառքն ավարտված է:
Կառույցի տեղադիրքը: Վեցերորդ մասնաշենքը գտնվում է թաղամասի հարավային հատվածում: «Երևանյան Բերդ» թաղամասի ընդհանուր տարածքը կազմում է 24228 քմ, որից 423 քմ-ը զբաղեցնում է վեցերորդ մասնաշենքը: Վեցերորդ մասնաշենքի հարավային և հյուսիսային կողմերում գտնվում են խաղահրապարակներ և կանաչ գոտիներ:
Տեխնիկական նկարագիր: Շենքը մոնոլիտ կառույց է: Շենքի կոնստրուկտիվ համակարգը կարկասային է: Շենքի եզրագծով տեղադրվող հիմքերը միմյանց հետ կապվում են միաձույլ երկաթբետոնե ժապավենով: Հարկերի միջնածածկերը մոնոլիտ են և բազմաշերտ իզալացված: Շենքի արտաքին երեսպատումը կատարվում է երևանյան ֆելզիտ քարով, պատշգամբների ցեմենտային ծածկույթը համահունչ է շենքի արտաքին գույնին: Շենքի արտաքին պատերի հաստությունը 500 մմ է, իսկ միջնապատերինը` 200 մմ: Շենքը գազիֆիկացված է, ջեռուցման համակարգը անհատական է (ոչ կենտրոնացված է ): Ելնելով շենքի հարկայնությունից, աստիճանավանդակները չծխացող տիպի են և դեպի դուրս անմիջական կապ ունեն: Շենքը զինված է հակահրդեհային բարձրորակ համակարգով: Էվակուացիայի ելքերը պատված են հրակայուն նյութերով: Գործող շինարարական նորմերի և կանոնների պահանջներից ելնելով, ընդհանուր օգտագործման միջանցքներում տեղադրված են ջրային հրդեհամարման վահանակներ: Երկրորդ հարկից սկսած բոլոր բնակարաններն ունեն բաց պատշգամբներ: