Մասնաշենք 8 - 9 «Երևանյան Բերդ I»
«Երևանյան Բերդ I» թաղամասում կառուցվող 7-10-րդ բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրն աչքի է ընկնում իր բացառիկ հարմարավետությամբ և շքեղությամբ: Մասնաշենքերը շահագործման կհանձնվեն 2012թ. օգոստոս: Տեղակայված լինելով անմիջապես Հրազդանի կիրճի եզրին` բնակարաններից բացվում է բիբլիական Արարատի հիասքանչ տեսարանը: Կիրճից ներթափանցող օդային հոսանքները մշտապես ապահովում են թարմ և զով օդի հոսք: Մասնաշենքերում նախատեսված են 2-ից 4 սենյականոց բնակարաններ` 89.5-ից 177.8 քմ մակերեսներով, ինչպես նաև դուպլեքսներ (երկհարկանի բնակարաններ) 205.5-ից 288.8քմ և պենթհաուսներ 455.5 քմ մակերեսով: Բնակարաններն ունեն լվացքատուն և հանդերձարան, ինչպես նաև աշխատասենյակներ: Իր տեղադիրքի շնորհիվ` թաղամասը, լինելով քաղաքի կենտրոնում, հեռու է գտնվում քաղաքային աղմուկից, ինչն էլ ապահովում է բնակիչների լիակատար անդորրը: Արևելքից և արևմուտքից մասնաշենքերը շրջապատված են առանձնացված կանաչ գոտիներով, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 3100 քմ: Կանաչ գոտիներն իրենց մեջ ներառում են 7-ից 10-րդ մասնաշենքերի բնակիչների համար առանձնացված փակ զբոսայգիներ և խաղահրապարակ: Մասնաշենքերի արևմտյան մասում` անմիջապես Հրազդանի կիրճի վրա կառուցվում է 1-3 մ լայնությամբ կախվող սարավանդ (терасса): Մասնաշենքերն ունեն եռահարկ ավտոկայանատեղեր, որոնց 1-ին հարկը նախատեսված է հյուրերի ամտոմեքենաների համար: Բնակարանները շահագործման են հանձնվում ներքին հարդարման աշխատանքները լիովին իրականացված: Առաջարկվող ներքին հարդարման նյութերի հսկայական տեսականուց յուրաքանչյուր գնորդ ընտրում է իր ճաշակին համապատասխան տարբերակը: Հարկ է նշել, որ բնակարաններում տեղադրվում է նաև խոհանոցային կահույք, որի ընտրությունը նույնպես կատարում է գնորդը` մեր կողմից առաջարկվող բազմաոճ և բարձրորակ տեսականուց: Բնակարանները կունենան կենտրոնացված ջեռուցման, օդափոխության, թարմ օդի մատակարարման համակարգեր: Առաջին հարկերը նախատեսված են սպասարկման տարածքների համար: Մասնաշենքերում նախատեսված է մարզասրահ բնակիչների համար, ինչպես նաև 24 ժամյա անվտանգության ծառայություններ շենքերում, ավտոկայանատեղերում և առանձնացված կանաչ գոտիներում: Վաճառքը շարունակվում է:
Կառույցի տեղադիրքը: 7-10-րդ մասնաշենքերը գտնվում են թաղամասի հարավ-արևմտյան հատվածում: «Երևանյան Բերդ I» թաղամասի ընդհանուր տարածքը կազմում է 24228 քմ, որից 8927.7քմ-ը զբաղեցնում են 7-10-րդ մասնաշենքերը, իսկ մասնաշենքերի համար առանձնացված փակ կանաչ գոտիները զբաղեցնում են 3100 քմ ընդհանուր մակերեսով տարածք: Մասնաշենքերի հարավ-արևմտյան և հարավ-արևելյան կողմերում գտնվում են կանաչ գոտիներ` խաղահրապարակ և զբոսայգիներ:
Տեխնիկական նկարագիր: Շենքերը մոնոլիտ կառույցներ են, կոնստրուկտիվ համակարգը` կարկասային: Շենքերի եզրագծով տեղադրվող հիմքերը միմյանց հետ կապվում են միաձույլ երկաթբետոնե ժապավենով: Հարկերի միջնածածկերը մոնոլիտ են և բազմաշերտ իզալացված: Շենքերի արտաքին երեսպատումը կատարվում է երևանյան ֆելզիտ քարով: Շենքերի արտաքին պատերի հաստությունը 500 մմ է, իսկ միջնապատերինը` 200 մմ: Մասնաշենքերը գազիֆիկացված են, ունեն կենտրոնացված ջեռուցման և օդափոխության համակարգ: Աստիճանավանդակները չծխացող տիպի են և ունեն դեպի դուրս անմիջական կապ: Մասնաշենքերը զինված են հակահրդեհային բարձրորակ համակարգերով: Էվակուացիայի ելքերը պատված են հրակայուն նյութերով: Գործող շինարարական նորմերի և կանոնների պահանջներից ելնելով` ընդհանուր օգտագործման միջանցքներում տեղադրված են ջրային հրդեհամարման վահանակներ, իսկ բնակարանների նախամուտքերում տեղադրված են հակահրդեհային ազդարար սարքավորումներ: Մասնաշենքերում տեղադրվելու են վերելակներ արտադրող համաշխարհային բրենդերի արտադրության վերելակներ (օրինակ` “KONE”, “Mitsubishi”, “Otis”):