Մասնաշենք 11 «Երևանյան Բերդ II»
11-րդ մասնաշենքը բաղկացած է տասնչորս հարկերից, յուրաքանչյուր հարկում տեղակայված է 7 բնակարան: Բնակարանների մակերեսները 39.7 քմ-ից մինչև 108.9 քմ են (երկուսից չորս սենյականոց բնակարաններ): Բոլոր բնակարաններն ունեն բաց շքապատշգամբներ: 11-րդ մասնաշենքն ունի մեկ մուտք արևելքից և արևմուտքից: Շենքում տեղադրվելու են երկու վերելակներ` մարդատար և բեռնատար: Շենքի ստորգետնյա հարկում կլինեն ավտոկայանատեղեր, իսկ առաջին հարկում կտեղակայվեն սպասարկման սրահները: Բնակարանները շահագործման են հանձնվում ներքին հարդարմամբ: «Գլենդել Հիլզ» ընկերության որդեգրած սկզբունքի համաձայն, հաճախորդին ընտրության լայն հնարավորություն է տրվում` ներքին հարդարման նյութերն ընտրելու հարցում: Յուրաքանչյուր հաճախորդ մեր կողմից առաջարկվող լայն ընտրանուց ընտրում է իր ճաշակին համապատասխան հարդարման նյութեր: Հարկ է նշել, որ 11-րդ և 12-րդ մասնաշենքերը միասին կազմում են մեկ ամբողջական շենք: Իրար հաջորդող թվով չորս մասնաշենքերը առանձնացված չեն միմյանցից: Շինարարությունը կավարտվի 2011 թվականի նոյեմբերին: Վաճառքն ավարտված է:
Կառույցի տեղադիրքը: 11-րդ մասնաշենքը գտնվում է թաղամասի հարավ-արևելքում: «Երևանյան Բերդ II» թաղամասի ընդհանուր տարածքը կազմում է 23759 քմ, որից 593 քմ-ը զբաղեցնում է 11-րդ մասնաշենքը: Կարևոր նշանակություն տալով կանաչ գոտու առկայությանը` ողջ թաղամասի կանաչապատման տարածքը նախատեսել ենք, որ կկազմի 2000 քմ, իսկ կառուցապատման տարածքը` 7878 քմ: 11-րդ մասնաշենքի արևմտյան և արևելյան կողմերում գտնվում են խաղահրապարակներ:
Տեխնիկական նկարագիր: Շենքը մոնոլիտ կառույց է, կոնստրուկտիվ համակարգը կարկասային է: Շենքի եզրագծով տեղադրվող հիմքերը միմյանց հետ կապվում են միաձույլ երկաթբետոնե ժապավենով: Հարկերի միջնածածկերը մոնոլիտ են և բազմաշերտ տարանջատմամբ: Շենքի արտաքին երեսպատումը կատարվում է երևանյան ֆելզիտ քարով, պատշգամբների ցեմենտային ծածկույթը համահունչ է շենքի արտաքին գույնին: Շենքի արտաքին պատերի հաստությունը 500 մմ է, իսկ միջնապատերինը` 200 մմ: Շենքը գազ³ֆիկացված է, ջեռուցման համակարգը անհատական է (ոչ կենտրոնացված է): Շենքը զինված է հակահրդեհային բարձրորակ համակարգով: Էվակուացիոն ելքերը պատված են հրակայուն նյութերով: Գործող շինարարական նորմերի և կանոնների պահանջներից ելնելով` ընդհանուր օգտագործման միջանցքներում տեղադրված են ջրային հրդեհամարման վահանակներ, իսկ բնակարանների նախամուտքերում տեղադրված են հակահրդեհային ազդարար սարքավորումներ: