Մասնաշենք 12 «Երևանյան Բերդ II»
«Երևանյան Բերդ II» թաղամասում կառուցվող 12-րդ մասնաշենքի ընդհանուր մակերեսը կազմում է 520 քմ: Մասնաշենքի արևմտյան և արևելյան կողմերում գտնվում են խաղահրապարակներ: 12-րդ մասնաշենքը նույնպես բաղկացած է տասնչորս հարկերից, յուրաքանչյուր հարկում տեղակայված է 7 բնակարան: Բնակարանների մակերեսները 36.1 քմ-ից մինչև 116.6 քմ են (մեկից չորս սենյականոց բնակարաններ): Բոլոր բնակարաններն ունեն բաց շքապատշգամբներ: 12-րդ մասնաշենքն ունի մեկ երկկողմանի մուտք: Շենքում տեղադրվելու են երկու վերելակներ` մարդատար և բեռնատար: Շենքի ստորգետնյա հարկում կլինեն ավտոկայանատեղեր, իսկ առաջին հարկում կտեղակայվեն սպասարկման սրահները: Բնակարանները շահագործման են հանձնվում ներքին հարդարմամբ: Մեր կողմից առաջարկվող հարդարման նյութերի լայն ընտրանուց յուրաքանչյուր հաճախորդ ընտրում է իր ճաշակին համապատասխան լավագույն տարբերակը: Հարկ է նշել, որ 11-րդ և 12-րդ մասնաշենքերը միասին կազմում են մեկ ամբողջական շենք: Իրար հաջորդող թվով չորս մասնաշենքերը առանձնացված չեն միմյանցից: Շինարարությունը կավարտվի 2011 թվականի նոյեմբերին: Վաճառքն ավարտված է:
Կառույցի տեղադիրքը: 12-րդ մասնաշենքը գտնվում է թաղամասի արևելյան հատվածում: «Երևանյան Բերդ II» թաղամասի ընդհանուր տարածքը կազմում է 23759 քմ, որից 520 քմ-ը զբաղեցնում է 12-րդ մասնաշենքը: 12-րդ մասնաշենքի արևմտյան և արևելյան կողմերում գտնվում են խաղահրապարակներ:
Տեխնիկական նկարագիր: Շենքը մոնոլիտ կառույց է: Շենքի կոնստրուկտիվ համակարգը կարկասային է: Շենքի եզրագծով տեղադրվող հիմքերը միմյանց հետ կապվում են միաձույլ երկաթբետոնե ժապավենով: Հարկերի միջնածածկերը մոնոլիտ են և բազմաշերտ իզալացված: Շենքի արտաքին երեսպատումը կատարվում է երևանյան ֆելզիտ քարով, պատշգամբների ցեմենտային ծածկույթը համահունչ է շենքի արտաքին գույնին: Շենքի արտաքին պատերի հաստությունը 500 մմ է, իսկ միջնապատերինը` 200 մմ: Շենքը գազ³ֆիկացված է, ջեռուցման համակարգը անհատական է (ոչ կենտրոնացված է): Ելնելով շենքի հարկայնությունից, աստիճանավանդակները չծխացող տիպի են և դեպի դուրս անմիջական կապ ունեն: Շենքը զինված է հակահրդեհային բարձրորակ համակարգով: Էվակուացիայի ելքերը պատված են հրակայուն նյութերով: Գործող շինարարական նորմերի և կանոնների պահանջներից ելնելով, ընդհանուր օգտագործման միջանցքներում տեղադրված են ջրային հրդեհամարման վահանակներ, իսկ բնակարանների նախամուտքերում տեղադրված են հակահրդեհային ազդարար սարքավորումներ: