Համալիր կառույց Ավանում` բուսաբանական այգու հարևանությամբ (Ծարավ Աղբյուրի 55/5 )
«ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ն և ՀԿ-ի հոգաբարձուների խորհուրդը` ի դեմս խորհրդի նախագահ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, իրականացնում են «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» սոցիալական ծրագիրը: Ծրագրի կառուցապատման աշխատանքներն իրականացնում է մեր ընկերությունը: «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի նպատակն է համալսարանի երիտասարդ դասախոսներին և գիտնականներին բնակարանով ապահովելը: Ծրագրի շնորհանդեսը տեղի է ունեցել 2008 թվականի փետրվարի 1-ին, իսկ հողային աշխատանքները մեկնարկել են նույն թվականի մայիսի երկրորդ կեսին: Համալիրը բաղկացած է 10 հարկանի միմյանցից չառանձնացված 7 մասնաշենքերից: Համալիրն ունի 8 երկկողմանի շքամուտքեր: Յուրաքանչյուր մասնաշենքում նախատեսված են մարդատար և բեռնատար վերելակներ: Մասնաշենքերի առաջին հարկերը նախատեսված են խանութների, գրասենյակների և հասարակական սպասարկման ծառայությունների համար: Ողջ համալիրում նախատեսված են 2-4 սենյականոց մոտ 315 բնակարաններ: Բնակարանները շահագործման կհանձնվեն ներքին հարդարման աշխատանքներն իրականացված վիճակում: Բնակարանները կունենան ներքին բարձրակարգ հարդարանք, մասնավորապես` հաճարի փայտից մանրահատակ, փայտյա ներքին դռներ, փայտի ֆակտուրայով եվրոպատուհաններ, սալիկապատված և տաքացվող հատակով սանհանգույց և խոհանոց, մուտքի մետաղյա դուռ: Բնակարաններում անցկացվելու են տաքացման և հովացման համակարգերի կոմունիկացիաներ, ինչը բնակչին թույլ կտա տեղադրել միայն ջեռուցման կաթսան, մարտկոցները և օդորակիչը: Համալիրի ստորգետնյա մասում նախատեսված է ավտոկայանատեղ ` 214 մեքենաների համար: Ավտոկայանատեղը, ինչպես նաև բնակարանները, զինված են անվտանգության բոլոր անհրաժեշտ համակարգերով: Համալիրը շրջապատված է կանաչ զբոսայգիներով և երեխաների համար նախատեսված խաղահրապարակով: Շինարարությունը կավարտվի 2011 թ.
Կառույցի տեղադիրքը: Կառույցի տեղադիրքը: Համալիրը կառուցվում է Ավան համայնքի Ծարավ Աղբյուրի 55/5 հասցեում` Բուսաբանական այգու հարևանությամբ: 
Տեխնիկական նկարագիր: Յուրաքանչյուր շենք մոնոլիտ կառույց է: Շենքի կոնստրուկտիվ համակարգը կարկասային է: Շենքի եզրագծով տեղադրվող հիմքերը միմյանց հետ կապվում են միաձույլ երկաթբետոնե ժապավենով: Հարկերի միջնածածկերը մոնոլիտ են և բազմաշերտ տարանջատված: Շենքի արտաքին երեսպատումը կատարվում է երևանյան ֆելզիտ քարով, պատշգամբների ցեմենտային ծածկույթը համահունչ է շենքի արտաքին գույնին: Շենքի արտաքին պատերի հաստությունը 500 մմ է, իսկ միջնապատերինը` 200 մմ: Շենքը գազիֆիկացված է, ջեռուցման համակարգը անհատական է (ոչ կենտրոնացված է): Ելնելով շենքի հարկայնությունից, աստիճանավանդակները չծխացող տիպի են և դեպի դուրս անմիջական ելք ունեն: Շենքը զինված է հակահրդեհային բարձրորակ համակարգով: Էվակուացիայի ելքերը պատված են հրակայուն նյութերով: Գործող շինարարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխան, ընդհանուր օգտագործման միջանցքներում տեղադրված են ջրային հրդեհամարման վահանակներ, իսկ բնակարանների նախամուտքերում տեղադրված են հակահրդեհային ազդարար սարքավորումներ: Շենքերը 9 բալ սեյսմակայունության են: