Մասնաշենք 15 «Երևանյան Բերդ II»
15-րդ մասնաշենքը բաղկացած է տասնչորս հարկերից, յուրաքանչյուր հարկում տեղակայված է 7 բնակարան: Բնակարանների մակերեսները 39.7 քմ-ից մինչև 108.9 քմ են (երկուսից չորս սենյականոց բնակարաններ): Բոլոր բնակարաններն ունեն բաց շքապատշգամբներ: 15-րդ մասնաշենքն ունի մեկ մուտք արևելքից և արևմուտքից: Շենքում տեղադրվելու են երկու վերելակներ` մարդատար և բեռնատար: Շենքի ստորգետնյա հարկում կլինեն ավտոկայանատեղեր, իսկ առաջին հարկում կտեղակայվեն սպասարկման սրահները: Բնակարանները շահագործման են հանձնվում ներքին հարդարմամբ: «Գլենդել Հիլզ» ընկերության որդեգրած սկզբունքի համաձայն, հաճախորդին ընտրության լայն հնարավորություն է տրվում ներքին հարդարման նյութերն ընտրելու հարցում: Յուրաքանչյուր հաճախորդ մեր կողմից առաջարկվող լայն ընտրանուց ընտրում է իր ճաշակին համապատասխան հարդարման նյութեր: Հարկ է նշել, որ 15-րդ և 16-րդ մասնաշենքերը միասին կազմում են մեկ ամբողջական շենք: Իրար հաջորդող թվով չորս մասնաշենքերը առանձնացված չեն միմյանցից: Շինարարությունը կավարտվի 2011 թվականի նոյեմբերին: Վաճառքը շարունակվում է:
Կառույցի տեղադիրքը: 15-րդ մասնաշենքը գտնվում է թաղամասի հարավ-արևելքում: «Երևանյան Բերդ II» թաղամասի ընդհանուր տարածքը կազմում է 23759 քմ, որից 532 քմ-ը զբաղեցնում է 15-րդ մասնաշենքը: Մասնաշենքի արևմտյան և արևելյան կողմերում գտնվում են խաղահրապարակներ:
Տեխնիկական նկարագիր: Շենքը մոնոլիտ կառույց է: Շենքի կոնստրուկտիվ համակարգը կարկասային է: Շենքի եզրագծով տեղադրվող հիմքերը միմյանց հետ կապվում են միաձույլ երկաթբետոնե ժապավենով: Հարկերի միջնածածկերը մոնոլիտ են և բազմաշերտ տարանջատմամբ: Շենքի արտաքին երեսպատումը կատարվում է երևանյան ֆելզիտ քարով, պատշգամբների ցեմենտային ծածկույթը համահունչ է շենքի արտաքին գույնին: Շենքի արտաքին պատերի հաստությունը 500 մմ է, իսկ միջնապատերինը` 200 մմ: Շենքը գազ³ֆիկացված է, ջեռուցման համակարգը անհատական է (ոչ կենտրոնացված է): Շենքը զինված է հակահրդեհային բարձրորակ համակարգով: Էվակուացիոն ելքերը պատված են հրակայուն նյութերով: Գործող շինարարական նորմերի և կանոնների պահանջներից ելնելով` ընդհանուր օգտագործման միջանցքներում տեղադրվել են ջրային հրդեհամարման վահանակներ, իսկ բնակարանների նախամուտքերում տեÕ³դրված են հակահրդեհային ազդարար սարքավորումներ: