Մասնաշենք 18 «Երևանյան Բերդ II»
18-րդ մասնաշենքի ընդհանուր մակերեսը կազմում է 446քմ: 18-րդ մասնաշենքը բաղկացած է տասնչորս հարկերից, յուրաքանչյուր հարկում տեղակայված է 5 բնակարան: Բնակարանների մակերեսները 36.2 քմ-ից մինչև 95.8 քմ են (մեկից երեք սենյականոց բնակարաններ): Բոլոր բնակարաններն ունեն բաց պատշգամբներ: Շենքում տեղադրվելու են երկու վերելակներ` մարդատար և բեռնատար: Շենքի ստորգետնյա հարկում կլինեն ավտոկայանատեղեր, իսկ առաջին հարկում կտեղակայվեն սպասարկման սրահները: Բնակարանները շահագործման են հանձնվում ներքին հարդարմամբ: Մեր կողմից առաջարկվող հարդարման նյութերի լայն ընտրանուց յուրաքանչյուր հաճախորդ ընտրում է իր ճաշակին համապատասխան լավագույն տարբերակը: Իրար հաջորդող թվով չորս շենքերը առանձնացված չեն միմյանցից: Շինարարությունը կավարտվի 2011 թվականի նոյեմբերին: Վաճառքը շարունակվում է:
Կառույցի տեղադիրքը: 18-րդ մասնաշենքը գտնվում է թաղամասի հյուսիսային հատվածում: «Երևանյան Բերդ II» թաղամասի ընդհանուր տարածքը կազմում է 23759 քմ, որից 446 քմ-ը զբաղեցնում է 18-րդ մասնաշենքը: 18-րդ մասնաշենքի հարավային և հյուսիսային կողմերում գտնվում են խաղահրապարակներ և կանաչ գոտիներ:
Տեխնիկական նկարագիր: Շենքը մոնոլիտ կառույց է: Շենքի կոնստրուկտիվ համակարգը կարկասային է: Շենքի եզրագծով տեղադրվող հիմքերը միմյանց հետ կապվում են միաձույլ երկաթբետոնե ժապավենով: Հարկերի միջնածածկերը մոնոլիտ են և բազմաշերտ իզալացված: Շենքի արտաքին երեսպատումը կատարվում է երևանյան ֆելզիտ քարով, պատշգամբների ցեմենտային ծածկույթը համահունչ է շենքի արտաքին գույնին: Շենքի արտաքին պատերի հաստությունը 500 մմ է, իսկ միջնապատերինը` 200 մմ: Շենքը գազ³ֆիկացված է, ջեռուցման համակարգը անհատական է (ոչ կենտրոնացված է): Ելնելով շենքի հարկայնությունից, աստիճանավանդակները չծխացող տիպի են և դեպի դուրս անմիջական կապ ունեն: Շենքը զինված է հակահրդեհային բարձրորակ համակարգով: Էվակուացիայի ելքերը պատված են հրակայուն նյութերով: Գործող շինարարական նորմերի և կանոնների պահանջներից ելնելով, ընդհանուր օգտագործման միջանցքներում տեղադրված են ջրային հրդեհամարման վահանակներ, իսկ բնակարանների նախամուտքերում տեղադրված են հակահրդեհային ազդարար սարքավորումներ: