Կառուցապատում Գյումրիում
2008թ. սեպտեմբերին աղետի գոտու վերականգման պետական ծրագրին կառուցապատող կազմակերպությունների մասնակցության համար հայտարարված մրցույթի 1-ին փուլում հաղթող ճանաչվեց «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն, որը մրցույթի արդյունքների համաձայն, իրականացնում է «1988 թվականի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանաշինության պետական ծրագիրը»: Մրցույթի արդյունքների պայմանների համաձայն` մեր ընկերությունը Գյումրի քաղաքում կիրականացնի Անի և Մուշ-2 թաղամասերի կառուցապատումը: 2008 թ. հոկտեմբերի 18-ին Գյումրիում տեղի ունեցավ թաղամասերում բնակարանների կառուցման մեկնարկի պաշտոնական արարողությունը, որին ներկա էին մի շարք պաշտոնատար անձիք` ՀՀ նախագահի գլխավորությամբ: 1988 թ. երկրաշարժի պատճառով անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովման համար մեր ընկերությունը Անի և Մուշ-2 թաղամասերում կկառուցի մոտ 59 բնակելի շենքեր և հասարակական սպասարկման համար նախատեսված կառույցներ: Նախատեսված 3030 բնակարաններից 218-ը կկառուցվի Անի թաղամասում, իսկ 2812-ը` Մուշ-2 թաղամասում, առևտրա-հասարակական նշանակության օբյեկտների համար նախատեսված է 39750 քմ տարածք: Ծրագրի իրականացման համար ներդրումների չափը կհասնի 39.300.000.000 դրամի: Կառուցապատուտումը կիրականացվի ըստ փուլերի: Առաջին փուլում՝ մինչև 2009-ի ավարտը, նախատեսվում է շահագործման հանձնել 1056 բնակարան Մուշ-2 թաղամասում: Երկրորդ փուլում՝ մինչև 2012-թ, Անի և Մուշ-2 թաղամասերում շահագործման կհանձնվեն մնացած 1974 բնակարանները:
Կառույցի տեղադիրքը: Բնակելի շենքերը կառուցվում են քաղաք Գյումրիում, Մուշ-2 եւ Անի թաղամասերում:
Տեխնիկական նկարագիր: Շենքերը 4 հարկանի մոնոլիտ կառույցներ են: Կոնստրուկտիվ համակարգը կարկասային է, սեյսմակայունությունը` 9 բալ: Հարկերի միջնածածկերը մոնոլիտ են և բազմաշերտ իզալացված: Շենքերն ունեն դեպի դուրս էվակուացիոն ելքեր, որոնք կպատրաստվեն հրակայուն նյութերից: