Կառուցապատում Լոռու և Շիրակի մարզերում
2008 թ. դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած` 1988 թ.-ի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար բնակարանաշինության պետական ծրագրի իրականացման 2-րդ մրցույթի արդյունքում, որպես կառուցապատող, հաղթող ճանաչվեց «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն: Այսպիսով, մեր ընկերությունը Լոռու և Շիրակի մարզերում, մասնավորապես` քաղաք Սպիտակում և երկու մարզերի 35 գյուղական բնակավայրերում իրականացնում է մոտ 2183 անհատական բնակելի տների կառուցապատում: Ծրագրի առաջին փուլի ավարտը 2009-ի դեկտեմբերն է, որի ընթացքում պետք է կառուցվեն 398 բնակելի տներ: Մնացած բնակելի տները կկառուցվեն մինչև ծրագրի ավարտը` 2012 թ: Ծրագրի նախնական արժեքը կազմել է 42 միլիարդ դրամ, որը օպտիմալ ճարտարապետական լուծումների և ընկերության կողմից տրամադրված զեղչերի հաշվին նվազեցվել է մինչև 26 միլիարդ դրամի:
Կառույցի տեղադիրքը: Կառույցի տեղադիրքը: Անհատական բնակելի տները կառուցվում են Լոռու և Շիրակի մարզերում, մասնավորապես` Սպիտակ քաղաքում և 35 գյուղական բնակավայրերում:
Տեխնիկական նկարագիր: Տեխնիկական նկարագիր: Անհատական բնակելի տները մոնոլիտ կառույցներ են` 9 բալ սեյսմակայունությամբ: Կառույցների կոնստրուկտիվ համակարգը կարկասային է: